Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովրդի մոտ, միգուցե, դժգոհություններ կան, բայց այդ դժգոհությունների փարատող ուժն ամենևին ընդդիմությունը չէ․ Սերգեյ Բագրատյան

«Կարծում եմ, որ քաղաքական բանավեճի տեսակետից շատ անհաջող սցենար էր, ուղղակի իրենց համար անսպասելի էին այս զարգացումները, համենայնդեպս,կարծում եմ՝ նպատակին չի ծառայել»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը ԱԺ-ում։
 
Խոսելով նաև որոշ ընդդիմադիրների կողմից իրենց կարծիքը չկիսող մարդկանց նկատմամբ բռնություններ գործադրելու մասին՝ պատգամավորն ասաց, որ սա ավելի շատ չհասկացված լինելու մոտիվացիան է, որ տպավորություն է, թե ժողովուրդը մեծ դժգոհություն ունի և այդ դժգոհությունը շատ հեշտ է գեներացնելը, բայց իրենց ակցիաները ցույց տվեցին, որ դա բոլորոիվին էլ այդպես չէ։

«Միգուցե դժգոհություններ կան, բայց ամենևին այդ դժգոհությունների փարատող ուժը իրենք չեն։ Այսինքն՝ ժողովուրդը նրանց մեջ չի տեսնում այն ուժին, այն քաղաքական միավորին, որը կարող է ավելի լավ քաղաքականություն վարել։ Իսկ ժողովուրդն իր հավաքական իմաստնությամբ շատ լավ հասկանում է՝ ում հետևից պետք է գնա»,-ասաց Սերգեյ Բագրատյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Լիլիթ Թադևոսյան