Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուսով եմ՝ այսուհետ որպես քաղաքացի և մասնագետ կշարունակեք աջակցել. Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց Բաղդասարյանին և Մանուկյանին

Հուսով եմ՝ այսուհետ որպես քաղաքացի և մասնագետ կշարունակեք աջակցել. Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց Բաղդասարյանին և Մանուկյանին
Քաղաքականություն
14:46, 30 июнь 2021
«Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Բաղդասարյան և պարոն Մանուկյան, ձեր կատարած աշխատանքի համար: Շատ վատ է, որ հաջորդ խորհրդարանում դուք որպես պատգամավոր չեք մասնակցելու այս ամեն ինչին, բայց ես հույս ունեմ, որ որպես քաղաքացի, որպես մասնագետ կշարունակեք աջակցել այս խնդիրների լուծմանը, որովհետև կան մի քանի եփված գաղափարներ, որոնք մենք քննարկել ենք, բայց չենք հասցրել կյանքի կոչել»,- այսօր՝  հունիսի 30-ին, հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանին և Արտակ Մանուկյանին: 

Նրա խոսքով՝  այդպիսի նախագծերը հեշտացնում են մեր տնտեսվարողների կյանքը, ավելացնում են կանխատեսելիությունը, վերացնում են օրենքում եղած տարընթերցումների մեկնաբանությունը: