Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին
Քաղաքականություն
10:41, 26 май 2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին:

«Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ,
խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,-գրել է պատգամավորը: