Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարիների ընթացքում Արցախն անցավ դաժան պատերազմների միջով, բայց շարունակում է կանգուն մնալ․ Ավինյան

Այս տարիների ընթացքում Արցախն անցավ դաժան պատերազմների միջով, բայց շարունակում է կանգուն մնալ․ Ավինյան
Հասարակություն
14:42, 02 сентябрь 2021
30 տարի առաջ Արցախը որոշեց գնալ անկախության ճանապարհով և տեր լինել սեփական ճակատագրին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարիների ընթացքում Արցախն անցավ դաժան պատերազմների միջով, բայց շարունակում է կանգուն մնալ` վստահ, որ ազատությանն ու անկախությանը այլընտրանք չկա։

Համոզված եմ` Արցախն ապրելու է ու զարգանալու՝ լինելով ու մնալով հայկական»։