Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին

Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին
Հասարակություն
21:26, 18 апрель 2024
Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել: 

Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից. «Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց՝ կայծակի հարվածներ, անդադար թափահարում: 2 ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»: