Իջևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հասարակություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Մասնավորապես՝
Մասնավորապես՝
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման.
- աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, առկա են եղել կոռոզիայի հետքեր.
- առաստաղի վերին հատվածները եղել են աղտոտված, չի բացառվել մասնիկների թափվելու հնարավորությունը.
- հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերի երեսպատման սալիկները եղել են թափված և ոչ ամբողջական.
- խոհանոցի պատուհաններից մի քանիսին բացակայել են միջատապաշտպան ցանցերը։