Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
Տնտեսություն
15:23, 05 март 2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
  • սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ,
  • խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես,
  • աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։