Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոռու մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Լոռու մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին
Հասարակություն
10:17, 16 сентябрь 2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության Լոռու մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով հետմահու պարգևատրել են լոռեցի զինծառայողների ընտանիքների:
 
«Խոնարհվում եմ բոլորի առջև, Ձեր որդիներն իրենց կյանքի գնով մեզ կյանք նվիրեցին՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն: Նրանց սխրանքն անգնահատելի է: Ցավն ու վիշտ մեր հոգիներում է, բայց պարտավոր ենք ուղղել մեր մեջքը: Ձեր կողքին ենք և պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրիդ: Փա՛ռք մեր նահատակներին»,- ասել է մարզպետը:
 
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել են շարքային Դավիթ Արթուրի Հակոբյանը, կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը, շարքային Սեյրան Կարենի Ավետյանը, շարքային Հարություն Տիգրանի Հարությունյանը, շարքային Արթուր Արկադիի Հախինյանը, շարքային Արտակ Արմենի Սուքիասյանը, լեյտենանտ Ադամ Նվերի Այվազյանը, շարքային Հովհաննես Մանվելի Քասինյանը
և շարքային Տիգրան Ժիրայրի Ոսկանյանը:
 
ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարությունը շնորհակալագրով է պարգևատրել նաև ժամկետային զինծառայող Ալեքս Սամվելի Ղարագյոզյանի ընտանիքին: «Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, Ձեր որդին պատվով է կրում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարում է Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Երիցս շնորհակալ ենք»,- նշված է շնորհակալագրում:
 
Մարզպետ Ա. Խաչատրյանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները և նշել, որ մարզպետարանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնել և աջակցել նրանց: