Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի հերոս հայորդիների հիշատակին

Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմի հերոս հայորդիների հիշատակին
Հասարակություն
15:53, 27 сентябрь 2021
Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ և այլք այցելեցին «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցեցին հերոս հայորդիների հիշատակին: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս հայորդիների հիշատակը, ապա մատուցվեց հոգեհանգստի կարգ, որին հաջորդեց ծաղկադրման, պսակադրման արարողությունը: Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Սանոյանը նշեց.

- Մենք այսօր մեր խոնարհումն ենք բերել մեր զոհերի հիշատակին, նաև նրանց  ծնողների, որոնք այսպիսի հերոս զավակներ են ծնել, մեծացրել: Մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ այսօր մենք կարողանանք ազատ ապրել շնչել, արարել: Մենք բոլորս մեր տեղում պետք է անենք առավելագույնը, աշխատենք ազնիվ, անաչառ, որպեսզի մեր հերոս տղաների նպատակները, որոնք նրանք նախանշել էին՝ կարողանանք հասցնել վերջնական կետին: