Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռացող տարածաշրջան․ Իրանա-Ադրբեջանական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները․ Տեսանյութ

Վերջին շրջանում մի կողմից Իրանի, մյուս կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների շեշտակի վատթարացումը Հայաստանի համար թե՛ հնարավորություններ, թե՛ վտանգներ է պարունակում:
Հայաստանը փորձում է օգուտ քաղել Իրանի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված լարվածությունից, որի ընթացքում երկրները նույնիսկ ռազմական տեխնիկա են մոտեցրել սահմանին։ Սկսվել են մասշաբային զորավարժություններ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-ին անսպասելիորեն մեկնեց Թեհրան։ Կողմերը պայմանավորվել են իրանական սահմանից Երևան ճանապարհի շինարարության ավարտի մասին, որը, ի տարբերություն գործողի, չի մտնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք:
Իրանը նաև փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ավիացիայի համար, որին հետևել է Թուրքիայի պատասխան քայլը:
Թուրքական իշխանությունները փակել են իրենց սահմանային անցակետերն իրանական բեռնատարների համար։ Ներկայումս թուրք-իրանական առևտրաշրջանառությունն ամբողջապես դադարեցված է:
Տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար իրանա-ադրբեջանական հարաբերությունների շեշտակի սրման հնարավոր հետևանքներին հանգամանորեն կանդրադառնանք հոկտեմբերի 8-ին, ժամը՝ 15:30-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի «ԵՌԱՑՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ» թեմայով նախատեսած քննարկման ժամանակ:
Բանախոսներն են.
ԳԱՐԻԿ ՄԻՍԱԿՅԱՆ, իրանագետ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ
կենտրոնի համակարգող, լրագրող
ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ, քաղաքագետ