Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հղիություն պլանավորողները կարող են ցանկացած ժամանակ պատվաստվել. գինեկոլոգ

Հղիություն պլանավորողները կարող են ցանկացած ժամանակ պատվաստվել. գինեկոլոգ
Հասարակություն
16:07, 15 октябрь 2021
«Հայաստանի փոքր ստատիստիկան այն է, որ կորոնավիրուսով վարակված, այնուհետև պատվաստվածները կրկին չեն վարակվել: Իսկ ովքեր չեն հիվանդացել կորոնավիրուսով, բայց պատվաստվել են, նրանք հիվանդությունը շատ հեշտ են տարել, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել` օրինակ օրերս 21 տարեկան տղա մահացավ: Լացելու բան է պատերազմ գնաց, հետ եկավ, բայց կորոնավիրուսից մահացավ»,- այսօր` հոկտեմբերի 15-ին, Մեդիա կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Աստղիկ» ԲԿ սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, սրտաբան Մհեր Սուսանին։
 
«Այն մարդիկ, ովքեր մեդիայով տարածում են թե պետք չի պատվաստվել, թող գան Մասիվի հիվանդանոցի վերականդանացման բաժին ու կորոնավիրուսով հիվանդների տակը մաքրեն, քանի որ ուրիշ գործ անել չգիտեն, և տեսնեն այդ մարդիկ ինչպես են բերանները բաց խեղդվում»,-հավելեց նա:
 
Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր Մինասյանն էլ ընդգծեց, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին փոփոխված տվյալներով` հղիություն պլանավորողները կարող են ցանկացած ժամանակ պատվաստվել, և պատվաստումը պետք չէ կապել հղիության պլանավորման հետ:  

ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատո Նաիրա Գոգյանն էլ կրկին նշեց, որ առաջին և երկրորդ տիպերի շաքարային դիաբետ ունեցող հիվանդները պետք է պատվաստվեն, եթե չկան հակացուցումներ. «Հայաստանում բարեբախտաբար լայն ընտրություն կա պատվաստանյութերի»,-ասաց նա: