Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է, բայց միայն նախօրոք գրանցված առաջնակի բուժառուների համար

Պետպատվերով անվճար վերականգնողական բուժումը վերսկսվում է, բայց միայն նախօրոք գրանցված առաջնակի բուժառուների համար
Հասարակություն
13:39, 18 октябрь 2021
Հանրապետական Վերականգնողական Կենտրոնը ` համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարություն հետ, վերսկսում է տրամադրել պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար վերականգնողական բուժումը։

Սակայն, ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ! 

Ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով մինչև 2021 թվականի վերջը պետպատվերից կարող են օգտվել ՄԻԱՅՆ նախօրոք գրանցված և հերթագրված առաջնակի բուժառուները։

Հայցում ենք մեր բոլոր մնացած բուժառուների ներողամտությունը և խնդրում ենք կանխավ գրանցվել 2022 թվականի համար։