Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարգանքի տուրք նահատակված փրկարարների հիշատակին

Հարգանքի տուրք նահատակված փրկարարների հիշատակին
Հասարակություն
17:16, 30 октябрь 2021
ԱԻՊԾ աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ, այսօր զոհված փրկարարներ Հարություն Աթաջանյանի, Արայիկ Հակոբյանի և Դավիթ Դոլուխանյանի ընտանիքների անդամներն ու երեխաներն այցելել են ծառայության վարչական տարածք, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված փրկարարների հուշանկյունին:
 
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ վերջիններս ծանոթացել են ԱԻ պետական ծառայությունում իրականացվող ամենօրյա հերթապահության ընթացքին և զորանոցային պայմաններին: Փոքրիկներն էլ մեծ ոգևորությամբ փրկարարական ու հրշեջ մեքենաներն են ուսումնասիրել և գործարկել տարբեր ձայնային ազդանշաններ, նաև խոստացել, որ իրենց հայրերի փոխարեն իրենք են շարունակելու փրկարարի առաքելությունը:
 
Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ ծառայողական պարտքն իրականացնելիս անմահացած տղաների սխրանքն անմար է և նրանց հիշատակը միշտ վառ է պահվելու: