Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահը պատվաստվեց

Արցախի նախագահը պատվաստվեց
Հասարակություն
14:04, 08 ноябрь 2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է «COVID-19»-ի դեմ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես «COVID-19»-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:

Նշենք, որ ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր «COVID-19»-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված: