Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ․ Գուրգեն Սարգսյանը անմահացել է՝ պայթեցնելով իրեն և ադրբեջանցիներին

Ոչ ես կհանձնվեմ, ոչ էլ պոստը կտամ․ Գուրգեն Սարգսյանը անմահացել է՝  պայթեցնելով իրեն և ադրբեջանցիներին
Հասարակություն
14:10, 18 ноябрь 2021
Քաղաքական վերլուծաբան Հրանտ Տէր-Աբրահամեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարտական Եղբայրություն անդամ Van Aharonyan-ը, որը մի քանի օր է ինչ Սիսիանի դիրքերում է երեկ պատմեց վերջին կռիվների ժամանակ հերոսացած դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանի պատմությունը:

Գուրգենը չի լքել իր դիրքը, չի փորձել փախնել (փորձողները, որքան ինձ հայնտի է չեն էլ փրկվել), երբ թշնամին հարձակում է գործել, այլ մինչև վերջ պաշտպանել է իր դիրքը՝ ինքն ու իր հետ մի քանի հոգի: Երբ կռիվն իր դիրքում անհույս է դարձել, պայթեցրել է դիրքը.....: 

Նույնիսկ թուրքերն այնքան տպավորված են եղել Գուրգենի կռվից, որ իրա դիակը բերել են հանձնել են հայերին, ասելով, որ սա թասիբով տղա էր, պատվով թաղեք......»:

Նշենք, որ Գուրգենը դիրքի ավագն էր, պայմանագրային զինծառայող էր։