Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի անհատական առաջնություն․ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը

Եվրոպայի անհատական առաջնություն․ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը
Սպորտ
22:33, 16 август 2021
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը զիջեց առաջատարի դիրքը Եվրոպայի անհատական առաջնությունում: 

Ռումինիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան և այժմ առաջատարներին զիջում է կես միավոր: Դանիելյանն ունի 5,5 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից 4,5 միավոր են հավաքել Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը: