Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում հայտնաբերվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը

ՌԴ-ում հայտնաբերվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը
Հասարակություն
22:55, 06 декабрь 2021
Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ, այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հաղորդել է Ռոսպոտրեբնադզորը։

«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում ստացված դրական PCR թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «օմիկրոն» շտամը»,- ասված է հայտարարության մեջ։

Դաշնային ծառայության տվյալներով՝ SARS-CoV-2 հայտնաբերվել է տասը ուղևորի մոտ, որոնք ժամանել են Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից։ Պարզվում են վիրուսի շտամները։

Հավելենք, որ ՌԴ այս երկրից և հարևան պետություններից վերադարձող բոլոր ռուսները պետք է օդանավակայանում անցնեն էքսպրես թեստավորում։