Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տավուշի մարզպետն այցելել է Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս

Տավուշի մարզպետն այցելել է Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս
Հասարակություն
10:29, 02 февраль 2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն այցելել են Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ Բանակի օրվա առթիվ մի շարք զինծառայողների պարգևատրել են շնորհակալագրերով և նվերներով․ տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։

Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: