Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ

Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ
Քաղաքականություն
20:44, 07 апрель 2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը՝ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, կնշանակվի Տավուշի մարզպետ։ Ղալումյանին մարզպետ նշանակելու նախագիծն ընդգրկված է վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.


Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,- ասված է նախագծում։