Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ

N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ
Հասարակություն
22:46, 02 февраль 2022
Փետրվարի 1-ից 2-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։

Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները: