Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկում-խորհրդակցություն՝ ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու խնդիրներին ուղղված

Քննարկում-խորհրդակցություն՝ ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու խնդիրներին ուղղված
Հասարակություն
09:57, 04 февраль 2022
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան դիմորդներ ներգրավելու և աշակերտների մոտ ռազմագիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու խնդիրների վերաբերյալ:
 
Խորհրդակցությանը մասնակցել են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ս. Գրիգորյան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մ․ Բադալյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Ա․ Մարտիրոսյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կ. Միքայելյանը, ՀՀ ոստիկանության ՎՁ մարզային վարչության պետ Ա. Հակոբյանը, ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ս. Հայրապետյանը:
 
Խորհրդակցության մասնակցել են նաև Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, աշխարհազորի գծով տեղակալներ, դպրոցի տնօրեններ և զինղեկներ:
 
Ներկայացված խնդիրների շուրջ ծավալվել է քննարկում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նույն ձևաչափով հանդիպումը շարունակել: