Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է Արթուր Գրիգորյանը

Մահացել է Արթուր Գրիգորյանը
Հասարակություն
16:24, 04 февраль 2022
63 տարեկան հասկանում մահացել է սիրված երգիչ, կոմպոզիտոր, մաեստրո Արթուր Գրիգորյանը: Գրիգորյանը տեւական ժամանակ է՝ բուժվում էր ծանր հիվանդության դեմ, սակայն, ցավոք սրտի, չկարողացավ հաղթահարել:

«Հայկական ժամանակ»-ը վերջին անգամ Արթուր Գրիգորյանի հետ զրուցել էր Անկախության տոնին ընդառաջ: Գրիգորյանն անկախ Հայաստանի նոր սերնդին մաղթել էր սիրել հայրենիքը ոչ թե բառերով, այլ գործով: «Ամեն ձեռքբերում չէ, որ խնայվում է: Անկախությունը թանկ հաճույք է, ամեն րոպե պիտի դրա վրա աշխատել՝ նույն ձեւ, ինչպես սերն է, ընտանիքն է, ընկերությունն ու մնայուն թանկ արժեքները: Անկախությունը թանկ բան է, եթե մի օր էլ չմտածես դրա մասին, կփախչի քեզնից «անկախ» հասկացությունը»,- ասել էր մաեստրոն:

Մեզ հետ զրույցում նա նաեւ նշել էր, որ բավականին վատառողջ է, անգամ խոսելն է արդեն իր համար դժվար:

Արթուր Գրիգորյանը նախաձեռնել եւ ղեկավարում էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ եւ էստրադային համերգներ:

Բազմաթիվ նախագծերի հեղինակ է՝ «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ», Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։