Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության մեծ մասի միակ օրակարգային հարցը թալանածի պաշտպանությունն է. Իոաննիսյան

Ընդդիմության մեծ մասի միակ օրակարգային հարցը թալանածի պաշտպանությունն է. Իոաննիսյան
Հասարակություն
22:33, 11 февраль 2022
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանիը գրել է.

ԱԺ ընդդիմությունը հրաժարվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Հանձնաժողով, ուր կարողանալու էին փակ հարցեր տալ Նիկոլ Փաշխնյանին, ԶՈւ հրամկազմին ու հավաքել փաստեր իշխանության սխալների մասին:

Ի վերջո, եթե համարում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է արել, ստանալու էին փաստեր դա ապացուցելու համար (թեև, կարծես, վաղուց էլ տենց չեն համարում)... Բայց չէ, կամովին հրաժարվում են այդ ամենից:

Իսկ օրեր առաջ այդ մարդիկ հրաժարվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավվելուց և դուրս մնացին մայր օրենքի բովանդակային քննարկումներից:

Իսկ գիտեք ինչու՞: Որովհետև իրենց մեծ մասի միակ օրակարգային հարցն է թալանածի պաշտպանությունը:

Սահմանադրություն՝ հետաքրքիր չէ, 44-օրյա պատերազմ ու դրա պատճառներ՝ հետաքրքիր չէ: Ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենք՝ հետաքրքիր է, թե ինչպես այդ օրենքը տապալել... Սա է ԱԺ ընդդիմության մեծ մասը: