Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով վթար Տաշիր-Ստեփանավան ճանապարհին

Մահվան ելքով վթար Տաշիր-Ստեփանավան ճանապարհին
Հասարակություն
11:57, 14 февраль 2022
Փետրվարի 12-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21150»-ի 64-ամյա վարորդ Ալեքսեյ Յարատովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 23.30-ին մահացել է:

Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության են դիմել «ՎԱԶ-21150»-ի երեք ուղևորները: 
Կատարվում է նախաքննություն:

`