Քաղաքացիակենտրոն
լրատվություն

25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
11:42, 16 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, սեպտեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևոր 25-ամյա Արմեն Դրմոյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն: