Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոպեդի 25-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Մոպեդի 25-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
12:43, 03 сентябрь 2021
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար էին բախվել ավտոբուս և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մոպեդը վարել է 25-ամյա Օնիկ Սվատյանը, որը սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։