Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի արվեստի դպրոցը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով

Ստեփանակերտի արվեստի դպրոցը համալրվել է անհրաժեշտ սարքավորումներով
Հասարակություն
12:51, 09 март 2022
Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախում կայացած հեռուստամարաթոնի շնորհիվ վերջերս ձեռք է բերել անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանը:

«Մեր դպրոցում սովորում է 410 աշակերտ: Մեր սաները մասնակցում են միջազգային տարբեր մրցույթների և զբաղեցնում մրցանակային տեղեր:

Տարվա ընթացքում մենք կազմակերպում ենք ավելի քան 10 միջոցառում և այդ ընթացքում պարբերաբար բախվում էինք սարքավորումների խնդրին:

Ստիպված դիմում էինք տարբեր երաժշտական խմբերի, համույթների, որպեսզի կարողանանք միջոցառումները լիարժեք կազմակերպել: Այժմ դպրոցն ունի միքշերային վահանակ, բարձրախոսներ, խոսափողներ և այլ անհրաժեշտ սարքավորումներ», - նշել է Է. Լալայանը` շնորհակալություն հայտնելով սփյուռքահայերին արցախցուն նեցուկ լինելու, ինչպես նաև հիմնադրամի արհեստավարժ կոլեկտիվին՝ պատրաստակամության ու ջերմ վերաբերմունքի համար։