Քաղաքացիակենտրոն
լրատվություն

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներn անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներn անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ
Հասարակություն
20:02, 18 март 2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ՝ դաշտային պայմաններում։

Զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի հենակետ, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր նշանակության փաստաթղթեր և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Պարապմունքների ընթացքում զինծառայողները կատարելագործել են ձմեռային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման մասնագիտական հմտությունները։