Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կնոջ ներկայությունը գեղեցկացնում է աշխատանքային միջավայրը. Ալեն Սիմոնյան․ տեսանյութ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ շրջել է շենքում եւ անակնկալ մատուցել ԱԺ կին պատգամավորներին, աշխատակազմի կանանց եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին:

Շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է, որ սերն ու ուշադրությունն անպակաս լինեն նրանց կյանքում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կնոջ ներկայությունը ոչ միայն գեղեցկացնում է աշխատանքային միջավայրը, այլեւ սթափեցնող ու պարտավորեցնող նշանակություն ունի: