Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաերթի ենթարկված 58-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված 58-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
14:49, 11 апрель 2022
Ապրիլի 8-ին՝ ժամը 11:25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11:30-ին, 58-ամյա Արթուր Սարգսյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Քննությունը շարունակվում է: