Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Երևանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
12:21, 21 март 2022
Մարտի 17-ին՝ ժամը 22:30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ին, 62-ամյա Աշոտ Մարտիրոսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: