Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը մի քանի ժամով փակվելու է Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը

Վաղը մի քանի ժամով փակվելու է Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհը
Հասարակություն
11:47, 25 май 2022
Մայիսի 26-ին` ժամը 11:00-14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

ՀՀ ԱԻԻ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար: