Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 39+76 հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 39+76 հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը
Հասարակություն
19:57, 13 август 2021
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ 
Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։