Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոբեր երկաթուղային կայարանի մոտակայքի ճանապարհահատվածը փակ է լինելու

Քոբեր երկաթուղային կայարանի մոտակայքի ճանապարհահատվածը փակ է լինելու
Հասարակություն
21:30, 16 август 2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ Քոբեր երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհահատվածը փակ է լինելու։

Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։