Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերին Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հասարակություն
11:40, 19 июнь 2022
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ տիկին Քերին Դոնֆրիդի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ:

Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նախ հյուրերին ներկայացրեց Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

 Էդիտա Գզոյանը հյուրերին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը:

 Տիկին Քերին Դոնֆրիդը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: