Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել մետրոյի կայարաններ

Ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել մետրոյի կայարաններ
Հասարակություն
13:44, 20 июль 2022
Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին մուտք գործել Երևանի մետրոպոլիտենի կայարաններ: Այս մասին հատնում է Iravaban.net-ի թղթակիցը:

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանը քաղաքացիներին հայտնեց, որ փակ են կայարանների բոլոր մուտքերը:

Iravaban.net-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ուղևորներին տարհանում են, քանի որ ռումբի մասին ահազանգ է ստացվել:

«Բոլոր կայարանների մուտքերն են փակ: Այլ մանրամասներ աս պահին հաղորդել չեմ կարող»,-հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։