Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նյու Յորքում կապիկի ծաղկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորքում կապիկի ծաղկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Հասարակություն
18:46, 30 июль 2022
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում կապիկի ծաղկի բռնկման պատճառով։
«ԱՄՆ-ում վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորքին, հարկավոր է ուժեղացնել հիվանդությանը դիմակայելու մեր ջանքերը»,- նշել է պաշտոնյան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 29-ի դրությամբ նահանգում գրանցվել է կապիկի ծաղկով վարակման 1345 դեպք:

Աշխարհում ընդհանուր առմամբ հայտնի է վարակման ավելի քան 22000 դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին արձանագրվել է Եվրոպայում։