Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը արտակարգ դրություն է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը արտակարգ դրություն է հայտարարել
Աշխարհ
20:35, 23 июль 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապկի ծաղկի բռնկումը հայտարարել է առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այդ մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

Կապկի ծաղիկ հիվանդությունը մի քանի ամիս առաջ սկսել է տարածվել աշխարհում։ Եվրոպական երկրներում հայտնաբերվել է վարակի մի քանի տասնյակ դեպք։

«Կապիկի ծաղկի բռնկումը չափավոր ռիսկ է ամբողջ աշխարհի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ ռիսկը բարձր է»,- նշել է Գեբրեյեսուսը: