Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին

ԱՀԿ-ն դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին
Հասարակություն
19:31, 23 май 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռ տեղեկություն չունի կապիկի ծաղիկ վիրուսի հնարավոր մուտացիաների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին նշել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի քարտուղարության ղեկավար Ռոզամունդ Լյուիսը։

Միաժամանակ, ըստ Լյուիսի, գիտնականներն ու փորձագետներն այժմ տվյալներ են հավաքում, որպեսզի ճշգրիտ պատասխանեն կապիկի ծաղիկի վիրուսի հնարավոր մուտացիաների հարցին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում արձանագրվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Վերջին տվյալներով 10-ից ավելի երկրում՝ այդ թվում Ավստրալիայում, Բելգիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում գրանցվել է վիրուսի 92 դեպք:  Տվյալներն ամեն պահի կարող են փոխվել: