Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Հասարակություն
20:26, 16 август 2022
Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության հրավերով օգոստոսի 1-ից 5-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաք էր մեկնել ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որի կազմում եղել են շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի, ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանի և նույն վարչության այլ ծառայողներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ոստիկանության պատվիրակությանը դիմավորել են Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության ներկայացուցիչները՝ տնօրեն, բրիգադիր-գեներալ Ռադիմ Դրագոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Հանդիպումների ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները ծանոթացել են Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության կառուցվածքին, գործառույթներին և խնդիրներին։


Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պատվիրակությունը հանդիպել է նաև Հուսալիության թեստավորման և քրեական հետախուզության վարչության ղեկավար կազմի հետ։