Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնումները արդյունք չեն տվել․ դրանք շարունակվում են նույն ինտենսիվությամբ․ ԱԻՆ խոսնակ

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնումները արդյունք չեն տվել․ դրանք շարունակվում են նույն ինտենսիվությամբ․ ԱԻՆ խոսնակ
Հասարակություն
16:41, 19 август 2022
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ, 

ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ճեպազրույց նախատեսված չէ՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։

Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։

Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, եւ ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»։