Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
14:21, 20 август 2022
Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան է` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։