Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով
Հայաստան
17:04, 27 июль 2022
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
 
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
 
Մարզեր․ այսօր, հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 28-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
 
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։