Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյանի «հուժկու» հանրահավաքը՝ վարչապետի հետ հանդիպման և նրա հրաժարականի պահանջով․ ընդդիմությունը շարունակում է անլրջանալ

Էդգար Ղազարյանի «հուժկու» հանրահավաքը՝ վարչապետի հետ հանդիպման և նրա հրաժարականի պահանջով․ ընդդիմությունը շարունակում է անլրջանալ
Հասարակություն
17:49, 23 август 2022
Օգոստոսի 23-ին ժամը 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։

Հանրահավաքի մասին օգոստոսի 10-ին հայտարարել էր Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որը հայտարարեց Անկախության շարժման ստեղծման մասին։ «Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակազմին Կառավարության ղեկավարի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով։ Նաեւ մտադիր եմ նրան հնարավորություն տալ ելույթ ունենալ առաջիկա ժամերին կազմակերպված հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում», - լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ դեռ պատասխան չի ստացել, եւ, ըստ այդմ, հանդիպման կոնկրետ օր դեռ նշանակված չէ։

Ղազարյանը նշեց, որ իր ծրագրերը քննարկել է բազմաթիվ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ԳԽ նախկին պատգամավորների, ինչպես նաեւ ՀՀ երրորդ եւ երկրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ես փորձեցի հանդիպում կազմակերպել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց չստացվեց»,- վստահեցրեց նախկին դեսպանը։ Նաև շտապեց նշել, որ այդ հանդիպումները, սակայն, չեն նշանակում, որ ինքը ինչ-որ մեկի ազդեցության տակ է։

Ըստ Ղազարյանի պլանի՝ սեպտեմբերի 21-ին Փաշինյանը պետք է հեռանա՝ կա՛մ ինքնուրույն, կա՛մ իրավական գործընթացի նախաձեռնման, կա՛մ ԱԺ 1/3-ի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով։ Ըստ նրա՝ իշխանական պատգամավորներն իրենք անվստահություն կհայտնեն Փաշինյանին։

Ղազարյանը հայտարարեց երեք հանրահավաք անցկացնելու պլանների մասին։ Առաջինը տեղի կունենա օգոստոսի 23-ին, երկրորդը՝ սեպտեմբերի 2-ին, դա Դիմադրության շարժման հանրահավաքն է, երրորդը՝ սեպտեմբերի 21-ին՝ խորհրդարանի բակում Փաշինյանի հրաժարականի նախաձեռնության քննարկման ժամանակ։

Նար խոսքով՝ նոր շարժումը Դիմադրության շարժման հետ կապ չունի և չի հակադրվում այն գործողություններին, որոնք կիրականացնեն Դիմադրության շարժման գործընկերները։

Լուսանկարը՝ սակավաթիվ հանրահավաքից ժամը 17։15-ի դրությամբ։