Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ

Ավտովթար Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած և զոհ
Հասարակություն
11:24, 25 август 2022
Օգոստոսի 25-ին՝ ժամը 07։59-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Քրայսլեր» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և «Վոլսֆագեն» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին։