Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գառնիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Գառնիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Հասարակություն
23:00, 30 август 2022
Օգոստոսի 29-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գառնի գյուղի մի ընկերությունից գողություն են արել: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օգոստոսի 28-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցի գործադրմամբ պատուհանը տեղահան անելով, մտել են բենզալցակայանի հարակից շինություն և գողացել շինարարական գործիքներ՝ շաղափ հորատիչներ, շաղափներ, մալուխ:

Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Գառնի գյուղի 49-ամյա բնակիչը ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Նրա տան բակում գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:

Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել: