Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նա մի մարդ էր, որը վտանգի ենթարկեց իր կարիերան՝ հանուն այլ ապագայի հասնելու». Բայդենը՝ Գորբաչովի մասին

«Նա մի մարդ էր, որը վտանգի ենթարկեց իր կարիերան՝ հանուն այլ ապագայի հասնելու». Բայդենը՝ Գորբաչովի մասին
Հասարակություն
11:08, 31 август 2022
ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվադեպ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկելու իր կարիերան՝ հանուն «այլ ապագայի» հասնելու: Այս մասին երեքշաբթի օրը տարածած գրավոր հայտարարությամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Խոսելով հրապարակայնության և վերակառուցման մասին՝ նա ընդգծել է. «Սրանք հազվադեպ առաջնորդի գործողություններ էին, որը օժտված էր երևակայությամբ՝ տեսնելու այլ ապագայի հնարավորություն, և քաջությամբ՝ վտանգելու իր ամբողջ կարիերան՝ դրան հասնելու համար: Արդյունքը դարձավ առավել անվտանգ աշխարհը և մեծ ազատությունը միլիոնավոր մարդկանց համար»,- կարծում է ամերիկացի առաջնորդը։ Նա նաև Գորբաչովին անվանել է «մարդ, որն օժտված էր զարմանալի հեռատեսությամբ»:
 
Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այդ ժամանակ «միայն շատ քիչ խորհրդային բարձր ռանգի պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել»։ 

«Լինելով Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ՝ ես տեսել եմ, թե ինչպես է նա անում դա և ավելին: Լինելով ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է (ԱՄՆ) նախագահ (Ռոնալդ) Ռեյգանի հետ մեր երկրների միջուկային զինանոցները կրճատելու, ամբողջ աշխարհի մարդկանց (կյանքը) թեթևացնելու ուղղությամբ, ովքեր աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու համար: Տասնամյակների դաժան քաղաքական հալածանքներից հետո նա ընդունեց ժողովրդավարական բարեփոխումներ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: 

Նա կարծում է, որ ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը «հրապարակայնությանը և վերակառուցմանը հավատում էր ոչ միայն որպես լոզունգներ, այլ որպես ճանապարհ դեպի առաջ Խորհրդային Միության ժողովուրդների համար՝ այդքան տարիների մեկուսացումից և զրկանքներից հետո»։
 
Բայդենն ասել է, որ որպես ԱՄՆ փոխնախագահ 2009 թվականին Սպիտակ տանը ինքը Գորբաչովի հետ երկար քննարկել է «երկու երկրների աշխատանքը՝ իրենց միջուկային զինանոցը կրճատելու ուղղությամբ»։  

«Հեշտ էր հասկանալ, թե ինչու էր նա աշխարհում այդքան մեծ հարգանք վայելում շատերի շրջանում: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգուտ են քաղել ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատից»,- ամփոփել է պետության ղեկավարը: