Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտոմեքենաների առևտուրը վերելք է ապրում․ ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծել․ ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

Ավտոմեքենաների առևտուրը վերելք է ապրում․ ՊԵԿ-ը խոչընդոտներ է ստեղծել․ ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում
Հասարակություն
16:11, 31 август 2022
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում ՊԵԿ-ի շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ ներկրվող ավտոմեքենաների հսկիչ գները ՊԵԿ կայքից հանել են եւ դրանք բարձրացնում են 25-30 տոկոսով:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մայիսից ՌԴ հազարավոր քաղաքացիների հոսք կա Հայաստան եւ ՀՀ-ում ավտոմեքենաների առուվաճառքի բիզնեսը վերելք է ապրում, շատ մեքենաներ ենք արտահանում ՌԴ: 4 տարի շարունակ մենք օնլայն կարողանում էինք մաքսազերծման գները պարզաբանել ՊԵԿ համակարգում, բայց հունիսի 1-ից այդ բոլոր գները կորան օնլայն համակարգից: Հարկային մարմինները այդ գները ջնջեցին, որ չկարողանանք հսկիչ գներին տիրապետենք: Սա անում են դիտավորյալ, որ հսկիչ գները բարձրացնեն. տեսնելով, որ առեւտուրը մեծանում է, մեզնից շատ մաքսային գներ պահանջեն: