Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ից պատգամավորին տանը մահացած են գտել. Դիտարկվում է ինքնասպանության վարկածը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ից պատգամավորին տանը մահացած են գտել. Դիտարկվում է ինքնասպանության վարկածը
Հասարակություն
14:30, 27 октябрь 2022
Վրաստանի խորհրդարանի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պատգամավոր Իրակլի Խախուբիային մահացած են գտել Թբիլիսիի նրա տանը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 51-ամյա պատգամավորի տանը, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը, աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Դիտարկվում է հնարավոր ինքնասպանության վարկածը: 

Լրատվամիջոցները, հղում անելով պատգամավորի մտերիմներին ու ծանոթներին, գրում են, որ վերջին ժամանակներս Խախուբիան առողջական խնդիրներ է ունեցել, որոնք սկսվել են 2017 թվականին նրա 21-ամյա որդու ողբերգական մահից հետո։ 2017 թվականի մայիսին մայրուղիներից մեկում ավտովթարի հետևանքով մահացել է խորհրդարանականի որդին՝ Բեկ Խախուբիան։

Պատգամավոր Իրակլի Խախուբիան եղել է 9-րդ և 10-րդ գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Նա եղել է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Փոթի քաղաքից։