Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլենդելի փոստային բաժանմունքը վերանվանվելու է ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի անվամբ․ Ադամ Շիֆ

Գլենդելի փոստային բաժանմունքը վերանվանվելու է ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի անվամբ․ Ադամ Շիֆ
Հասարակություն
22:40, 31 октябрь 2022
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

«Հպարտությամբ եմ հայտնում, որ ներկայացրել եմ օրինագիծ՝ 6444 San Fernando Road հասցեում գտնվող Գլենդելի փոստային բաժանմունքը վերանվանելու մասին՝ ի պատիվ նախկին ԱՄՆ Ռազմածովային նավատորմի քարտուղար Փոլ Իգնատիուսի, ով Գլենդելում հաստատված առաջին հայ ընտանիքներից մեկի զավակն է և մի շրջան ԱՄՆ-ում ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյան։

Փոլ Իգնատիուսը ծնվել է Գլենդելում 1920 թվականին, հայ գաղթականների ընտանիքում, ովքեր մազապուրծ են եղել սարսափելի հալածանքներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նավատորմում ծառայելուց և Հարվարդի բիզնես դպրոցն ավարտելուց հետո Փոլը միացավ Պաշտպանության նախարարությանը և արագորեն կոչումներ ստացավ ինչպես նախագահներ Քենեդու, այնպես էլ Ջոնսոնի օրոք: Մինչ Փոլը պատրաստվում է հաջորդ ամիս նշելու իր 102-ամյակը, ես ոգևորված եմ հարգելու նրա երկարամյա ծառայությունը մեր երկրին և հատկապես ամերիկահայ համայնքին»,- գրել է նա: